IQ կենտրոնի նախակրթարանի սաներն օրերս անցկացրին իրենց ավարտական միջոցառումը: Տոնական միջոցառումն անցավ շատ ուրախ և անմոռանալի մթնոլորտում:
Միջոցառումը լի էր հետաքրքիր խաղերով և անակնկալներով, որոնք ուրախություն պարգևեցին ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին ու հյուրերին։ Ծնողները, իհարկե, հպարտությամբ լցվեցին՝ նկատելով, թե որքան են երեխաները մեծացել և պատրաստ են դպրոցական կյանքի նոր փուլին:
Այսպիսով, IQ կենտրոնի նախակրթարանի շրջանավարտները հրաժեշտ տվեցին նախադպրոցական կյանքին՝ դիմավորելով նոր, ավելի հետաքրքիր և կարևոր ժամանակաշրջան՝ դպրոցական կյանքը:
Մաղթում ենք մեր սաներին հաջողություններ ուսման մեջ և վստահ ենք, որ նրանք IQ կենտրոնում ստացած գիտելիքները և հմտությունները անպայման կօգտագործեն իրենց հետագա ուսումնական ճանապարհին: