Մարտի 28-ին և 29-ին IQ կենտրոնը կազմակերպեց «Քաղցր թվերի աշխարհում» մենթալ թվաբանության միջազգային օնլայն օլիմպիադան։

Մարտի 28-ին և 29-ին IQ կենտրոնը կազմակերպեց «Քաղցր թվերի աշխարհում» մենթալ թվաբանության միջազգային օնլայն օլիմպիադան։

Մրցույթը միավորեց հարյուրավոր երեխաների ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից, այլ նաև Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և այլ երկրներից։ Մրցույթը կազմակերվել էր այնպես, որ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունենար ցույց տալու իր լավագույն արդյունքները՝ արագության, ուշադրության, հիշողության և հաշվարկային հմտությունների առումով։

Օլիմպիադայի մրցանակաբաշխությունն անցկացվեց ապրիլի 5-ին՝ Դինո Պարկում։ Մասնակից բոլոր երեխաները կարողացան ներկա գտնվել միջոցառմանը՝ մուտքն ամբողջությամբ ազատ էր։ Տոնական և ուրախ մթնոլորտում երեխաներն արժանացան իրենց պարգևներին, իսկ մեր գործընկեր Pink Berry-ն հանդես եկավ որպես հյուրասիրության գործընկեր՝ ապահովելով բոլոր երեխաների համար համեղ պաղպաղակ։

Այս միջոցառումը կրկին հաստատեց՝ IQ կենտրոնը շարունակում է առաջատար դեր ունենալ մենթալ թվաբանության միջազգային տարածման գործում՝ ստեղծելով հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար՝ աճելու, զարգանալու ու հաղթելու։

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ