ՕԼԻՄՊԻԱԴԱ
ԹՎԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆ Է

27-28 ՆՈՅԵՄԲԵՐ, 2026 Թ.

Սիրով հայտնում ենք, որ նոյեմբերի 27-ին և 28-ին կրկին կազմակերպում ենք ՄԵՆԹԱԼ ԹՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ։

Այս անգամ ևս օլիմպիադան կմիավորի տարբեր երկրներից երեխաների, ովքեր սիրում են թվերը, պատրաստ են նոր մարտահրավերների և ցանկանում են իրենց գիտելիքները փորձել միջազգային հարթակում։

Արագ հաշվարկ, կենտրոնացում, ուշադրություն և ամենակարևորը՝ հավատ սեփական ուժերի նկատմամբ. այս հմտություններն են ուղեկցելու մասնակիցներին օլիմպիադայի երկու օրերի ընթացքում։

Օլիմպիադան հնարավորություն է ընձեռում երեխաներին փորձելու իրենց ուժերը միջազգային հարթակում, ձեռք բերելու նոր փորձ և ծանոթանալու տարբեր երկրներից իրենց հասակակիցների հետ։

Նոյեմբերի 27-ն ու 28-ը թվերի ժամանակն է։

Մանրամասների և մասնակցության պայմանների համար դիմեք մեզ՝

 033-333-100 | 096-333-100

Գրանցվել Մուտք գործել

Օլիմպիադային մասնակցել կարող են 4ից 16 տարեկան երեխաներ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻՑ։

Ինչու՞ մասնակցել.

  • Դառնալու եք է’լ ավելի ինքնավստահ՝ ռեկորդային ժամանակում կատարելով բարդ հաշվարկները,
  • Մրցելու եք ձեր իսկ հասակակիցների հետ ամբողջ աշխարհից,
  • Ստանալու եք հնարավորություն շահելու մրցանակներ և սերտիֆիկատ:

Սա ավելին է, քան պարզապես օլիմպիադա. սա ինքնաճանաչման, ուսուցման և զարգացման ճանապարհ է:

Գրանցման հետ կապված հարցերի դեպքում զանգահարել։