Յուրաքանյուր տարի PAMA Global Abacus Mental Arithmetic Association-ը, որի անդամն է հանդիսանում IQ Կենտրոնը, կազմակերպում է մենթալ թվաբանության մեծամասշտաբ միջազգային օլիմպիադա:
2023 թվականին օլիմպիադան անցկացվեց Հնդկաստանում, որին մասնակցեց նաև մեր սաներից բաղկացած թիմը:
Օլիմպիադայի շրջանակներում մեզ աջակցեց գործընկեր-հովանավոր My Gyle –ը, որի հետ համատեղ ստեղծեցինք մեր սաների ներկայանալի տեսքն ապահովող շապիկները:
Մոտ 800 ուժեղագույն մասնակիցներով օլիմպիադայում մեր բոլոր սաները ցուցաբերեցին փայլուն արդյունքներ և արժանացան մրցանակային տեղերի.
- Չեմպիոն` Մարի Դավթյան
- Չեմպիոն` Էդուարդ Փաշայան
- Չեմպիոն` Ալլա Կիրակոսյան
- Չեմպիոն` Արինա Աբելյան
- 1-ին տեղ` Տարոն Աբրահամյան
- 1-ին տեղ` Ռաֆայել Խաչատրյան
- 3-րդ տեղ` Անուշ Մանուկյան