«Թվերը խոսում են աշխարհի բոլոր լեզուներով»
IQ կենտրոնների ցանցի կազմակերպած մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան՝ «Թվերը խոսում են աշխարհի բոլոր լեզուներով», մեկ հարկի տակ համախմբեց հարյուրավոր երեխաների՝ Հայաստանից և արտերկրից։ Մասնակիցների աշխարհագրությունն այս տարի առավել լայն էր՝ ընդգրկելով Վրաստանը, Ռուսաստանը, Չեչնիան, ԱՄՆ-ն, Բելգիան, Ֆրանսիան ու Հնդկաստանը։
Օլիմպիադայի ընթացքում մայրաքաղաք Երևանն ընդունեց ոչ միայն բազմաթիվ մասնակցիներ, այլ նաև պատվավոր հյուրեր, միջազգային մասնագետներ և մենթալ մաթեմատիկայի ոլորտի առաջատար ներկայացուցիչներ։ Միջոցառման բարձր կազմակերպչական մակարդակը, բազմաբովանդակ ծրագիրը և արդար մրցույթի սկզբունքները հնարավորություն տվեցին երեխաներին լավագույնս ցուցադրելու իրենց կարողությունները։
Օլիմպիադան հնարավոր դարձավ մի շարք հովանավորների և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, որոնց շնորհիվ մասնակիցներին հանձնվեցին մեծ թվով մրցանակներ՝ մեդալներ, հավաստագրեր, հատուկ նվերներ և ոգեշնչող հիշողություններ։ Նրանց աջակցությունը ոչ միայն բարձրացրեց մրցույթի որակը, այլև ամրապնդեց միջմշակութային համագործակցության և կրթական փոխանակման գաղափարը։
«Թվերը խոսում են աշխարհի բոլոր լեզուներով» օլիմպիադան կրկին ապացուցեց, որ թվերը կարող են միավորել տարբեր ազգությունների, մշակույթների ու մտածելակերպերի երեխաներին։ Սա պարզապես մրցույթ չէր, այլ խելացիության, կարգապահության, փոխըմբռնման և ընկերության տոն։