IQ կենտրոնի հեղինակային ծրագրերն ու ռեսուրները
27.12.2023

IQ Կենտրոնների ցանցի երկար տարիների և մեծ մասշտաբի գործունեության բանալիներից մեկը մեր կողմից ստեղծված հեղինակային ծրագրերն ու հեղինակային օժանդակ ռեսուրսներն են, որոնց շնորհիվ էլ դասընթացներն այդքան արդյունավետ և ինտերակտիվ են: Այս նյութը կօգնի ձեզ ծանոթանալ մեր հսկայական հեղինակային աշխատանքին և գործունեությանը:

Նախ և առաջ, կենտրոնը հանդես է գալիս մի շարք հեղինակային կրթական ծրագրերով, ինչպիսիք են.

  • Մենթալ թվաբանություն
  • Արագ ընթերցանություն
  • Հիշողություն
  • Մանկակրթարան
  • Նախակրթարան

Ուսումնասիրելով դասավանդման մեջ հաջողության հասած միջազգային ծրագրերը, ինչպես նաև հասկանալով և վերլուծելով ներկայիս կրթական պահանջները, մեր մեթոդիստներին հաջողվել է ստանալ հագեցած և արդյունավետ ուսումնական ծրագրեր: Կարելի է ասել, որ մեր ծրագրերը միջազգային լավագույն փորձի ադապտացիան են հայ երեխաների և ծնողների կրթական կարիքներին ու պահանջներին: Իսկ ծրագրերի ավելի քան հաջողված լինելու ապացույցն են մեր սաների հմտությունն ու պատրաստվածությունը, միջազգային ամենահեղինակավոր մրցաշարերում և օլիմպիադաներում գրանցած փայլուն արդյունքներն ու հաղթանակները:

Ուսուցումն առավել արդյունավետ դարձնելու համար ստեղծվեց նաև հեղինակային առցանց հարթակը՝ եռալեզու հարթակ, որտեղ խաղերն ու վարժանքները խմբավորված են 6 տարբեր բաժիններում՝

  • Մենթալ թվաբանություն
  • Արագ ընթերցանություն
  • Հիշողություն
  • Շախմատ
  • Նախակրթարան
  • Օտար լեզուներ

Հարթակը թույլ է տալիս ամրապնդել վերոնշյալ դասընթացներին հաճախելիս ձեռք բերվող գիտելիքները՝ կատարելով տնային առաջադրանքներ, մասնակցելով պարբերաբար անցկացվող առցանց մրցույթների և օլիմպիադաների, ինչպես նաև հետևելով վարկանիշային ցանկին:

Մեր գործունեության ոչ պակաս կարևոր ձեռքբերում են հեղինակային դասագրքերը՝ գունեղ և մանրակրկիտ մշակված, ինչպես նաև հեղինակային խաղերը, որոնք ուսուցումը դարձնում են էլ ավելի պատկերավոր ու արդյունավետ:

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ