Սանկտ Պետերբուրգում կայացած մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադան դարձավ ոչ միայն լուրջ փորձություն, այլև մեծ իրադարձություն IQ Center-ի թիմի համար։
Այս անգամ ևս մեր թիմը մեծ էր՝ ոչ միայն Հայաստանի տարբեր բնակավայրերից՝ Իջևանից, Գյումրիից ու Երևանից, այլև Վրաստանից մեր սաներն էին միացել, իսկ մեր մրցակիցները ժամանել էին աշխարհի տարբեր երկրներից։ Մրցույթը լուրջ էր ու բարդ, բայց մեր սաները լավ պատրաստված էին և վստահորեն դուրս եկան պայքարի։
IQ Center-ի թիմը փայլուն հանդես եկավ՝ ցույց տալով ոչ միայն արագ ու ճիշտ հաշվարկի հմտություններ, այլև նպատակասլացություն և տոկունություն։
Արդյունքը՝ չեմպիոններ և հաղթողներ.
Չեմպիոն՝ Միքայել Մուշեղյան,
Առաջին տեղ՝ Սամվել Գասպարյան, Իննա Իսոյան, Մելիսա Հարությունյան, Սվետլանա Նազարյան, Մարիաննա Ղալթախչյան, Սեդա Ադինյան, Անահիտ Թանանյան, Լիլի Մելիքբեկյան, Հռիփսիմե Սումբուլյան, Ծովինար Չարխյան, Սլավիկ Սանոսյան,
Երկրորդ տեղ՝ Միհրան Հակոբյան, Սոֆի Ղալթախչյան, Դանիել Գալստյան, Լիլիթ Կռունկյան, Էդգար Խաչատրյան, Նարեկ Արզումանյան,
Չեմպիոն ուսուցիչ՝ Անուշ Մանուկյան:
Մեր սաները ոչ միայն լավ հանդես եկան, այլև ստացան անգնահատելի փորձ՝ շփվելով տարբեր մշակույթների ու մտածելակերպերի կրող երեխաների հետ։ Օլիմպիադայից բացի, ժամանակ գտանք շրջելու քաղաքում, տեսնելու պատմական վայրերը, զգալու քաղաքի մթնոլորտը։
Այս հաղթանակները միայն սկիզբն են։ Մենք վերադարձանք նոր փորձով, նոր նպատակներով և արդեն հաջորդ մարտահրավերներին պատրաստ։