Ժամանակակից աշխարհում երեխաները հեշտությամբ են կարողանում գլուխ հանել համակարգչային տարատեսակ ծրագրերից, բայց միևնույն ժամանակ չեն կարողանում պարծենալ դպրոցի գերազանց կամ լավ առաջադիմությամբ։ Հոգեբանները նշում են, որ շատ երեխաների մոտ բացակայում է կենտրոնացումը, ուշադրությունը և ուսման նկատմամբ մոտիվացիան։ Զարմանալի է, բայց ուշադրության կենտրոնացման ու հետաքրքրասիրության խնդիրների բոլոր լուծումները տալիս է մենթալ թվաբանությունը, որը զարգացնում է մտավոր, ստեղծագործական ունակությունները, ստիպում է հիշել, սովորել, մտածել։ Բազմաթիվ արտասահմանյան հետազոտողներ բազմիցս ապացուցել են այս պնդումը, որ մենթալ թվաբանությունը՝ մատների մեխանիկական վարժությունները աբակուսի վրա ուշադրության կենտրոնացման ու տրամաբանության զարգացումն են ապահովում, օգնում են արագ մտածողությանը, ստեղծագործական և երևակայական մտքի զարգացմանը։ Այն հարմար է և՛ փոքրերին, և՛ մեծերին։
Մենթալ թվաբանությունը սորոբանի վրա հիմնված արագ բանավոր հաշվի մեթոդաբանություն է։
Հաշվիչի վրա հաշվել սովորելուց հետո, աշակերտները սկսում են մտավոր հաշվել։ Հենց մենթալ հաշվարկն է զարգացնում ուղեղի երկու կիսագնդերը․ սորոբանը պատկերացնելիս աշխատում է աջ կիսագունդը, պատկերը թվի վերածելիս՝ ձախը։
Արդյունքում զարգանում է տրամաբանությունը, ստեղծագործական, վերլուծական մտածողությունը, տեսողական հիշողությունը, արագ արձագանքումը, մեծանում է ինքնավստահությունը։
Մենթալ թվաբանության դասերին կիրառվում են ֆլեշ քարտեր, զարգացնող և տրամաբանական առաջադրանքներ, թելադրություններ, մենթալ թելադրություններ, մրցույթներ, ձեռքերի մարզումներ, ուղեղը զարգացնող մարզանքներ և այլն, որոնք նպաստում են մատների մանրֆալանգների, մոտորիկայի, լսողական և տեսողական հիշողության,աջ և ձախ կիսագնդերի զարգացմանը։
IQ կենտրոնը հանդիսանում է SAMA GLOBAL ABACUS and MENTAL ARITHMETIC ASSOCIATION-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
SAMA GLOBAL ABACUS and MENTAL ARITHMETIC ASSOCIATION -ի հիմնադիրն է Մենթալ Թվաբանության հիմնադիր, գուրու, հանճար Դեյվիդ Լիաոն։ Այսօր ասոցացիայի կազմում են լավագույն և առաջատար երկրները:
IQ Center Global Education-ը, հանդիսանալով Հայաստանում Մենթալ թվաբանության ամենամեծ կենտրոնը, համագործակցում է հիմնադիրների հետ. միջագային կազմակերպություններ, որոնք առաջատարներն են ամբողջ աշխարհում։