Հիշողության զարգացում

Չե՞ս կարողանում հիշել 6 թիվ, ծանոթացար և անմիջապես մոռացա՞ր անունը, մեկը փոխանցեց իր հեռախոսահամարը, գրանցեցիր ու չմտապահեցի՞ր։ Կասես՝ ես հիշողություն չունեմ։ Ունես, ուղղակի անհրաժեշտ է այն զարգացնել։ Որքանով է զարգացած մեր հիշողությունը, կախված է, թե որքան ինֆորմացիա կարող ենք հիշել։ Մարդու ուղեղը աշխատում է  համակարգչի պես՝ սկզբում կոդավորում ենք ինֆորմացիան, հետո ուղարկում ենք «հիշողության պահեստ» և անհրաժեշտության դեպքում օգտագործում այն։

Բայց ի տարբերություն համակարգչի , ուղեղը չի թույլատրվում 100 % - ով  ծանրաբեռնել, այն կարող է անսահման ինֆորմացիա պահպանել, բայց անհրաժեշտ է պիտանի ինֆորմացիան տարբերել անպետքից, դուրս նետել անպիտանը և տիրապետել կարևորը վերցնելու, և՛ պահպանելու հմտությունը, ինչին որ կօգնի հիշողության զարգացում դասընթացը:

 

Element