Ամառային դպրոց

Ամառ, որ դառնում է հիշողություն

IQ Center-ում երեխաները ամառը պարզապես չեն անցկացնում. նրանք ապրում են այն ամբողջությամբ՝ բացահայտելով աշխարհը, զարգացնելով միտքը և ժամանակը լցնելով իմաստով։Մեր ամառային դպրոցը այս տարի ևս կգործի բոլոր մասնաճյուղերում՝ նոր լուծումներով և բազմաբովանդակ ծրագրով։

Ծրագիրը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր օր դառնա նոր փորձառություն՝ հարստացնելով երեխաների գիտելիքն ու հմտությունները։

Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցում են հետևյալ ուղղություններին՝

• Ճամփորդություն աշխարհի շուրջ

• Գիտական ակումբ

• Հարրի Փոթերի թեմատիկ գործունեություն

• Ֆինանսական գրագիտություն

• Ժամանակի կառավարում (time management)

• Ռոբոտաշինություն

• Հիշողության զարգացում

• Արագ ընթերցանություն

• Շախմատ

• Արվեստ

• Ամառային հանձնարարությունների կատարում

• Էքսկուրսիաներ

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ