2024 թվականի դեկտեմբերի 26-ին Վիետնամում կայացավ մենթալ թվաբանության՝ տարվա ամենահեղինակավոր միջազգային օլիմպիադան՝ PAMA 2024:
IQ կենտրոնի սաները, հաղթահարելով բարդ մարտահրավերները, կրկին արժանացան միջազգային հարթակում բարձր գնահատականի:
Մեր հաղթանակները.
Սուպեր չեմպիոն՝ Էդուարդ Փաշայան
Առաջին տեղի չեմպիոն՝ Մարի Դավթյան
Բացի հիմնական օլիմպիադայից, անցկացվեց հատուկ մրցույթ, որտեղ 8 ուժեղագույն մասնակիցները լուծում էին բարձր բարդության առաջադրանքներ: Այստեղ ևս մեր սանը՝ Էդուարդ Փաշայանը, արժանացավ հաղթանակի և դրամական մրցանակի:
Շնորհավորում ենք մեր սաներին միջազգային հարթակում այս կարևոր ձեռքբերման առթիվ։