ԲԼՈԳ
Կայացավ «ԴՈՒ ԵՍ ՔՈ ՀԵՐՈՍԸ» միջազգային օլիմպիադան
27.12.2023

Մայիսի 4-ին «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցավ IQ կրթական կենտրոնների ցանցի կազմակերպած հերթական մեծամասշտաբ միջազգային օլիմպիադան, որի կարգախոսն էր «Դու ես քո հերոսը»: Այս նշանակալի իրադարձությունը գրավեց ոչ միայն հայաստանյան, այլ նաև տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ մասնակիցների ու հյուրերի ուշադրությունը:

Օլիմպիադային մասնակցեցին ավելի քան 400 տաղանդավոր երեխաներ ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի տարբեր անկյուններից: Երեխաները ցուցադրեցին բացառիկ հմտություններ՝ ցուցաբերելով իսկապես բարձր մակարդակի պատրաստվածություն:

Օլիմպիադայի կայացմանն աջակցեցին մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, որոնց շնորհիվ օլիմպիադան ունեցավ իր մասշտաբին համապատասխան նվերներ և մրցանակային ֆոնդ: Իսկ գլխավոր հովանավորը Idram Junior-ն էր, որն այդքան կարևորելով կրթության մեջ առաջընթացն ու նորարարությունը՝ ունեցավ իր մեծագույն ներդրումը օլիմպիադայի կայացման գործում:

IQ կենտրոնը ևս պատրաստել էր նշանակալի նվեր: Կենտրոնը կտրամադրի ֆինանսական աջակցություն 5 լավագույն մասնակիցներին՝ մասնակցելու PAMA Global Abacus 2024 մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադային: Սա հիանալի հնարավորություն է երեխաների համար՝ միջազգային բեմում ցուցադրելու իրենց կարողությունները և շարունակելու իրենց հմտությունների զարգացումը:

Բացի թեժ մրցակցային պայքարից, մասնակիցներին և հյուրերին սպասում էր տոնական մեծ միջոցառում՝ շոու-ծրագիր, ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, պարեր, որոնք օրը դարձրին է՛լ ավելի ուրախ, հագեցած ու իսկապես անմոռանալի:

Հիշողություններն ու տպավորությունները դեռ շա՜տ երկար կմնան. երեխաների մասնակցությունն ու գրանցած արդյունքները ավելի քան տպավորիչ էին:Ավելի քան համոզված ենք, որ «Դու ես քո հերոսը» օլիմպիադան օգնեց մասնակից երեխաներին ճանաչել ու հավատալ յուրաքանչյուրի ներսում ապրող հերոսին: Ոչ պակաս կարևոր է նաև, որ նրանցից շատերը տուն վերադարձան ոչ միայն մրցանակներով և պարգևներով, այլ նաև նոր ընկերներով և վառ տպավորություններով, որոնք կմնան իրենց հետ ողջ կյանքի ընթացքում:

Մեծագույն շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր աջակցել են այս միջոցառման կայացմանը, և հույս ունենք, ամենամյա օլիմպիադաները դեռ երկար կշարունակվեն՝ ոգեշնչելով և մղելով երեխաներին նոր ձեռքբերումների և հաղթանակների:

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ