ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

IQ կենտրոնը հանդիսանում ենք SAMA Global Abacus and Mental Arithmetic, PAMA Global Abacus Mental Arithmetic Association ասոցիացիաների պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում: Այս ներկայացուցչությունը տալիս է մեզ բացառիկ հնարավորություն՝ անցկացնելու մենթալ թվաբանության մարզիչների ուսուցում և վերապատրաստումներ, միջազգային որակավորում ստանալու սերտիֆիկացումներ և քննություններ, կազմակերպելու մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադաներ:

IQ Կենտրոնը ստեղծել է հեղինակային առցանց հարթակ բազմաթիվ և տարատեսակ խաղ-վարժանքներով, մշակել և տպագրել հեղինակային դասագրքրեր, հեղինակային զարգացնող խաղեր:



Մեր առաքելությունը.

  • Ստեղծել միջավայր, որտեղ մտածում են ոչ թե խնդիրներով, այլ հնարավորություններով,
  • Կրթել և դաստիարակել բարոյական բարձր արժեքային համակարգով, սոցիալապես պատասխանատու անհատների,
  • Ստեղծել կրթական այնպիսի միջավայր, որտեղ ուսուցում է ընկալվում է որպես հաճելի ժամանց, իսկ ուսուցիչը՝ ավագ ընկեր, ով նախ և առաջ ուղղորդում է, ապա՝ կրթում:

Մեր նպատակը.

  • Ապահովել որակյալ և բարձրորակ կրթություն,
  • Ստեղծել բազմապրոֆիլ զարգացման համար մեկ միասնական միջավայր,
  • Պատրաստել որակյալ, արդի չափորոշիչներին համապատասխան մասնագետներ,
  • Առաջնահերթ զարգացնել երեխայի ինտելեկտն ու տրամաբանական մտածողությունը:
+ 0

Օրական այցեր

+ 0

Մշտական օգտատեր

+ 0%

Հիացած

ՄԵՐ ՄԱՍԻՆ
IQ կենտրոնը ուսումնական կենտրոնների խոշոր ցանց է: Մեզ մոտ դասավանդվում են մոտ երկու տասնյակ ամենատարբեր դասընթացներ, որոնց թվում կան նաև հեղինակային ծրագրեր: Դասընթացներին հաճախել կարող են 2 տարեկանից սկսած բոլոր երեխաները, ինչպես նաև մեծահասակները: Ստանձնելով որակյալ կրթությունը հասանելի դարձնելու առաքելությունը՝ մենք ունենք մասնաճյուղեր և համագործակցություններ ՀՀ ամբողջ տարածքում, ինչպես նաև ՀՀ սահմաններից դուրս՝ Ռուսաստանում, Վրաստանում և ԱՄՆ-ում:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
ՕԼԻՄՊԻԱԴԱ
Գործունեության առաջին իսկ տարվանից IQ ուսումնական կենտրոնների ցանցը ակտիվ է եղել մենթալ թվաբանության օլիմպիադաների մասնակցելու, ինչպես նաև օլիմպիադաներ կազմակերպելու հարցում: Մեզ մոտ յուրաքանչյուր ուսումնական տարի հագեցած Է լինի օլիմպիադաներով՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա: Մեր գործունեության ընթացքում արդեն իսկ հասցրել ենք կազմակերպել թվով 6 առկա օլիմպիադա Հայաստանում:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
ՆՎԻՐԻ՛Ր ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Նվիրի’ր կրթություն IQ կենտրոնի նվեր-քարտերի միջոցով։ Լավ կրթությունը լավագույն նվերն է յուրաքանչյուրի համար: Ավելի քան համաձայն լինելով այս մտքին՝ մենք ընձեռում ենք լավ կրթություն նվիրելու հնարավորություն՝ թողարկելով նվեր-քարտեր։ Նվեր քարտերը անհատական են. դուք կարող եք ընտրություն կատարել ամենատարբեր հետաքրքրություններ ու հմտություններ ունեցող երեխաների համար:
Իմանալ ավելին
ԱՊՐԱՆՔԱՑԱՆԿ
Բաժակ
Բաժակ

3000 դր․

ԺԱՄԱՑՈՒՅՑ
ԺԱՄԱՑՈՒՅՑ

5000 դր․

Գլխարկ
Գլխարկ

2000 դր․

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Հարցերի դեպքում կարող եք մեզ զանգահարել, ուղարկել էլեկտրոնային նամակ, կամ մոտենալ Ձեզ ամենամոտը գտնվող մասնաճյուղ.

ՄԵՆՔ ԿՐԹՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

0