Մեր ամառային դպրոցը

IQ Center-ի ամառային դպրոցը հրաշալի հնարավորություն է երեխաների համար անցկացնել ամառը արդյունավետ և ուսուցողական միջավայրում: Մեր ծրագիրը ներառում է զանազան թեմաներ՝ արվեստ, գիտություն, տեխնոլոգիա և սպորտ, հայրենաճանաչություն, որոնք նպատակ ունեն զարգացնելու երեխաների հմտությունները և խթանելու նրանց հետաքրքրությունները տարբեր ոլորտներում:

Առավելություններ:

  • Որակյալ և փորձառու ուսուցիչներ
  • Հետաքրքիր և բազմազան դասընթացներ
  • Համագործակցություն և թիմային աշխատանք
  • Անվտանգ և խրախուսող միջավայր

Ամառային դպրոցը կօգնի երեխաներին ձեռք բերել նոր հմտություններ, գտնել նոր ընկերներ և վայելել հետաքրքիր ու հաճելի ամառը:

+ 0

Օրական այցեր

+ 0

Մշտական օգտատեր

+ 0%

Հիացած

ՄԵՐ ՄԱՍԻՆ
IQ կենտրոնը ուսումնական կենտրոնների խոշոր ցանց է: Մեզ մոտ դասավանդվում են մոտ երկու տասնյակ ամենատարբեր դասընթացներ, որոնց թվում կան նաև հեղինակային ծրագրեր: Դասընթացներին հաճախել կարող են 2 տարեկանից սկսած բոլոր երեխաները, ինչպես նաև մեծահասակները: Ստանձնելով որակյալ կրթությունը հասանելի դարձնելու առաքելությունը՝ մենք ունենք մասնաճյուղեր և համագործակցություններ ՀՀ ամբողջ տարածքում, ինչպես նաև ՀՀ սահմաններից դուրս՝ Ռուսաստանում, Վրաստանում և ԱՄՆ-ում:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
ՕԼԻՄՊԻԱԴԱ
Գործունեության առաջին իսկ տարվանից IQ ուսումնական կենտրոնների ցանցը ակտիվ է եղել մենթալ թվաբանության օլիմպիադաների մասնակցելու, ինչպես նաև օլիմպիադաներ կազմակերպելու հարցում: Մեզ մոտ յուրաքանչյուր ուսումնական տարի հագեցած Է լինի օլիմպիադաներով՝ ինչպես առցանց, այնպես էլ առկա: Մեր գործունեության ընթացքում արդեն իսկ հասցրել ենք կազմակերպել թվով 6 առկա օլիմպիադա Հայաստանում:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
ՆՎԻՐԻ՛Ր ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Նվիրի’ր կրթություն IQ կենտրոնի նվեր-քարտերի միջոցով։ Լավ կրթությունը լավագույն նվերն է յուրաքանչյուրի համար: Ավելի քան համաձայն լինելով այս մտքին՝ մենք ընձեռում ենք լավ կրթություն նվիրելու հնարավորություն՝ թողարկելով նվեր-քարտեր։ Նվեր քարտերը անհատական են. դուք կարող եք ընտրություն կատարել ամենատարբեր հետաքրքրություններ ու հմտություններ ունեցող երեխաների համար:
Իմանալ ավելին
ԱՊՐԱՆՔԱՑԱՆԿ
Բաժակ
Բաժակ

3000 դր․

ԺԱՄԱՑՈՒՅՑ
ԺԱՄԱՑՈՒՅՑ

5000 դր․

Գլխարկ
Գլխարկ

2000 դր․

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Հարցերի դեպքում կարող եք մեզ զանգահարել, ուղարկել էլեկտրոնային նամակ, կամ մոտենալ Ձեզ ամենամոտը գտնվող մասնաճյուղ.

ՄԵՆՔ ԿՐԹՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ

ՄԻԱՑԻՐ ՀԻՄԱ