Մենթալ թվաբանություն

Ժամանակակից աշխարհում երեխաները հեշտությամբ են կարողանում գլուխ հանել համակարգչային տարատեսակ ծրագրերից, բայց միևնույն ժամանակ չեն կարողանում պարծենալ դպրոցի գերազանց կամ լավ առաջադիմությամբ։ Հոգեբանները նշում են, որ շատ երեխաների մոտ բացակայում է կենտրոնացումը, ուշադրությունը և ուսման նկատմամբ մոտիվացիան։ Զարմանալի է, բայց ուշադրության կենտրոնացման ու հետաքրքրասիրության խնդիրների բոլոր լուծումները տալիս է մենթալ թվաբանությունը, որը զարգացնում է մտավոր, ստեղծագործական ունակությունները, ստիպում է հիշել, սովորել, մտածել։ Բազմաթիվ արտասահմանյան հետազոտողներ բազմիցս ապացուցել են այս պնդումը, որ մենթալ թվաբանությունը՝ մատների մեխանիկական վարժությունները աբակուսի վրա ուշադրության կենտրոնացման ու տրամաբանության զարգացումն են ապահովում, օգնում են արագ մտածողությանը, ստեղծագործական և երևակայական մտքի զարգացմանը։ Այն հարմար է և՛ փոքրերին, և՛ մեծերին։

Մենթալ թվաբանությունը սորոբանի վրա հիմնված արագ բանավոր հաշվի մեթոդաբանություն է։ 

Հաշվիչի վրա հաշվել սովորելուց հետո, աշակերտները սկսում են մտավոր հաշվել։ Հենց մենթալ հաշվարկն է զարգացնում ուղեղի երկու կիսագնդերը․ սորոբանը պատկերացնելիս աշխատում է աջ կիսագունդը,  պատկերը թվի վերածելիս՝ ձախը։

Արդյունքում զարգանում է տրամաբանությունը,  ստեղծագործական, վերլուծական մտածողությունը, տեսողական հիշողությունը, արագ արձագանքումը, մեծանում է ինքնավստահությունը։

Մենթալ թվաբանության դասերին կիրառվում են ֆլեշ քարտեր, զարգացնող  և տրամաբանական առաջադրանքներ, թելադրություններ, մենթալ թելադրություններ, մրցույթներ, ձեռքերի մարզումներ, ուղեղը զարգացնող մարզանքներ և այլն, որոնք նպաստում են մատների մանրֆալանգների, մոտորիկայի, լսողական և տեսողական հիշողության,աջ և ձախ կիսագնդերի զարգացմանը։

IQ կենտրոնը հանդիսանում է SAMA GLOBAL  ABACUS and MENTAL ARITHMETIC ASSOCIATION-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

SAMA GLOBAL  ABACUS and MENTAL ARITHMETIC ASSOCIATION -ի հիմնադիրն է Մենթալ Թվաբանության հիմնադիր, գուրու, հանճար Դեյվիդ Լիաոն։ Այսօր ասոցացիայի կազմում են լավագույն և առաջատար երկրները: 

IQ Center Global Education-ը, հանդիսանալով Հայաստանում Մենթալ թվաբանության ամենամեծ կենտրոնը,  համագործակցում է հիմնադիրների հետ. միջագային կազմակերպություններ, որոնք առաջատարներն են ամբողջ աշխարհում։

Element